ՀՅԴ-ն հրաժարվել է աշխատել «Ծառուկյան» խմբակցության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 7-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, թե առաջիկայում ՀՅԴ եւ ԲՀԿ փորձագետները կփորձեն համատեղ աշխատել ԸՕ ռեյտինգային համակարգի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ զրույց են ունեցել, սակայն համատեղ աշխատելու պայմանավորվածություն այդպես էլ չեն կարողացել ձեռք բերել: Ինչո՞ւ:

Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք զրուցել ենք Արմեն Ռուստամյանի հետ, փորձեցինք փորձագետների համատեղ աշխատանք կազմակերպել, չստացվեց, ինչու, որովհետեւ դրանից անմիջապես հետո իմ հարգարժան գործընկեր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք գնում են այլ մարտավարությամբ՝ ՀՀԿ-ին համոզելու մարտավարությամբ: Մենք ՀՀԿ-ին համոզելու խնդիր չունենք»:




Լրահոս