«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասով հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին:
-«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը նաեւ հաղորդում է տվել սեռական ոտնձգության մասին, որը թույլ էր տվել ՀՀԿ-ական ավագանի Էդմոն Խաչատրյանը իր նկատմամբ: Այս առիթով ուղարկված դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է:
-Երեւանի ավագանու՝ «Երկիր Ծիրան»ի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ առերեւույթ հանցավոր արարքներ կատարված լինելու մասին տվյալները ստուգվում են նշված քրեական գործով իրականացվող նախաքննությամբ:
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ լրագրող Քնար Մանուկյանի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում