ՀՀ առողջաապահության նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտելու դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: