ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու սխալի համար նախարար կհանե՞ն. Սերժ Սարգսյանը ներել է Լևոն Ալթունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր գործունեությունն այս տարիներին լուսաբանած լրագրողներին պարգեւատրելուց հետո նրանց հետ թեյի սեղանի շուրջ փակ հանդիպում է ունեցել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ լրագրողներից մեկը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետագա ճակատագրից:

Մասնավորապես՝ արդյո՞ք իր անվան շուրջ դժգոհություններից, ընդունված որոշումների կապակցությամբ հասարակության կողմից ստացած ոչ միանշանակ արձագանքներից հետո Ալթունյանը շարունակելու է պաշտոնավարել: Սերժ Սարգսյանն էլ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ասել է. «Երկու սխալի համար նախարար կհանե՞ն»:

Թե կոնկրետ որոնք են առողջապահության նախարար Լ. Ալթունյանի երկու սխալները, Սերժ Սարգսյանը այդպես էլ չի մանրամասնել: Բայց ստացվում է` նա ներում է ստացել կատարած քայլերի համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս