Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստն էր։ Լրագրողները չկարողացան հետևել նիստի ընթացքին։ Լրագրողներն անգամ չկարողացան ներս մտնել։ Սակայն նախորդ հինգշաբթի` կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հավաստիացրել էր, որ իրենք կկարողանան նախկինի պես մտնել կառավարության շենք ու սպասել, մինչև որ նիստը կավարտվի։
Ընդ որում նախարարը վստահեցրել էր, որ կանեն այնպես, որ օպերատորները կարողանան մի քանի րոպեով ներս մտնել և արարողակարգային կադրեր անել: Սակայն այսօրվա նիստը ցույց տվեց, որ նա խաբել է լրագրողներին: