Այսօր ժամը 14։00-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում, իսկ ժամը 16։30֊ին ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր: Այն կմեկնարկի Ավանի Հարսնաքար ռեստորանի դիմացի մայթից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավտոերթը տեղի է ունենում այն պատճառով, որ ՀՀԿ-ն իր խորհրդի նիստը որոշել է անցկացնել Ծաղկաձորում:
Հենց այս նիստում որոշվելու է Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Հետաքրքիր է, որ նիստը տեղի էր ունենալու Երեւանում՝ Մելիք-Ադամյանում, սակայն վերջին գործողություններից հետո ՀՀԿ-ն այն տեղափոխեց Ծաղկաձոր: