Երևանում բնակարան է ջրալցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին, ժամը 02:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը բացակայում է երկրից, ջրալցվում է 2-րդ հարկի բնակարանը. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և փակել ջրի փականը. բնակարանի հետագա պահպանությունը ստանձնել է համատիրության նախագահը:




Լրահոս