«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երեւանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաեւ ԲԴԽ անդամ։
Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգեւեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է: Մյուսը 34-ամյա Նորա Կարապետյանն է՝ Մալաթիայի դատարանից: Իսկ Անատոլի Մաթեւոսյանի թոշակի գնալուց հետո թափուր է նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, որի համար պայքարում են նույն դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանն ու Արսեն Մկրտչյանը։ Ավելի հավանական է Մկրտչյանի նշանակումը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: