ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում է բողոքարկել Հայաստանի երեք քաղաքացու գործողությունները, որոնք ձերբակալվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ քաղաքական ակցիա իրականացնելու ժամանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:

Ապրիլի 18-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության առջև ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի: ՌԴ ոստիկանությունը նրանց մեղադրել է խուլիգանության մեջ և ձերբակալվածները տեղափոխվել են դատարան: Սակայն Բասմանյան շրջանային դատարանը հրաժարվել է դիտարկել գործը, ձերբակալվածներն ազատ են արձակվել:




Լրահոս