«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն այս օրերին լծված է համախոհներ գտնելու գործին: Խառը վիճակ է նախագահականում, Արմեն Սարգսյանի մոտ հերթ է, մեկը գալիս, մյուսը գնում է՝ քաղաքական ուժեր, բիզնեսմեններ, դեսպաններ։ Նա խորհրդակցություններ, հեռախոսազրույցներ է ունենում տարբեր երկրների նախագահների հետ, ապա անհասկանալի ողջույն հղում ՀՀ հպարտ քաղաքացուն:
Կարեն Կարապետյանն էլ է հեռախոսազրույցների, բանակցությունների մեջ տարբեր երկրների հետ, փոխվարչապետներին էլ գործուղել է արեւելք եւ արեւմուտք, որ փորձեն հասկանալ, թե ով է իրենց կողքին: Արմեն Գեւորգյանը մեկնել էր Մոսկվա, Վաչե Գաբրիելյանը՝ ԱՄՆ, Կանադա, հանդիպել Միջազգային առեւտրի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի հետ, ով Կանադայի վարչապետի մոտ ընկերն է: Մեզ վստահեցնում են, որ ՀՀ պաշտոնյաներին ասել են, որ եթե Կարեն Կարապետյանն ընտրվի ԱԺ-ի կողմից, նրան կսատարեն, բայց չեն միջամտի մեր երկրի կյանքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: