Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը: Այս մասին Պետրոսյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը:

Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Նաիրի Պետրոսյանը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը։




Լրահոս