Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության և բոլոր պատգամավորների հետ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության եւ բոլոր պատգամավորների հետ: Այս մասին, այսօր Իջեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման  առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունների հետ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում. «Ես հաստատում եմ, որ պատրաստ ենք բանակցությունների, շահարգրռված ենք օր առաջ ավարտել այս խնդիրը: Եթե խնդիրներ կան ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ: Այսինքն պատրաստ ենք հանդիպել նրանց մի սենյակում եւ քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր պատգամավորների հետ, միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել նաեւ մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով»,-հայտարարեց Փաշինյանը:




Լրահոս