Երեկ ԱԺ-ում թեժ բանավեճ է եղել ռուս և հայ պատգամավորների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ-ում թեժ բանավեճ է եղել ռուս եւ հայ պատգամավորների միջեւ: Ռուս պատգամավորները Կարեն Կարապետյանի թիմի քարոզչության տակ սկսել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման մասին քամահրանքով խոսել, անգամ ասել, թե «Մայդան» է ծրագրել:

Սակայն Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կոշտ հակադարձել է` պնդելով, որ ՀՀ-ում այս օրերին տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական հարց չեն, այլ հայկական համաժողովրդական շարժում է՝ կոռուպցիայի, իրավական բեսպրեդելի դեմ: «Ի՞նչ գիտես, որ աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի»,- բարձրաձայն արձագանքել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ դրանից հետո պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանն անցել են «հակահարձակման», բանավիճել ռուս պատգամավորների հետ` բացատրելով իրավիճակը, եւ դուրս եկել դահլիճից:




Լրահոս