Կարեն Կարապետյանը մեկնել է Հայաստանից. այսօրվա նիստին չի մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին: Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել:

Պատճառն այն է, որ պատգամավորը զայրացել է ՀՀԿ-ի՝ անընդհատ փոփոխվող դիրքորոշումներից. նա կուսակցության ներսում անգամ բարձրաձայնել է այդ մասին ու ասել է, որ եթե պետք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին երկրորդ քվեարկությամբ, ապա ինչու այդպես չվարվեցին մայիսի 1-ին` քննադատության թիրախ դարձնելով իրենց ու էլ ավելի վարկաբեկելով կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Կարեն Կարապետյանի գրասենյակից, սակայն ապարդյուն: Մեզ չհաջողվեց նաեւ կապվել անձամբ Կարեն Կարապետյանի հետ. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս