Ինչպես հայտնի է՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անակնկալ կերպով այցելում են խոշոր ընկերություններ՝ ստուգումներ անցկացնելու նպատակով: Առաջին ընկերությունը «Նորֆոլկ» ընկերությունն էր, այսօր էլ բացահայտումներ եղան «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին բոլոր խոշոր ընկերությունների ղեկավարներն իրենց իրավաբաններին հանձնարարել են մանրակրկիտ ուսումնասիրել, ստուգել եւ ասել, թե ինչ իրավիճակ է ընկերությունում: Սա իրենց անհրաժեշտ է մեկ բանի համար՝ երբ ԱԱԾ-ն գա ստուգումների, հասկանան, թե ինչպես են պաշտպանվելու: