Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր խաչատրյանն անդրադարձավ կարկուտից տուժածների խնդրին:
«Հաշվել ենք վնասները եւ 1.2 միլիարդից մինչեւ մոտ 1.5 միլիարդի Արմավիրի մարզում է, մոտ 450 միլիարդ դրամ՝ Արարատի մարզում: Պետք է տեսնենք որքան է պետության հնարավորությունը եւ ինչ մեխանիզմով փոխհատուցենք», – նշեց նա, հավելելով, որ իր կարծիքով ճիշտը մարդկանց կանխիկով փոխհատուցելն է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գյուղվարկերի տույժերի ներման թեմայով հանդիպում է ունեցել կենտրոնական բանկի նախագահի, ֆինանսների նախարարի եւ գյուղնախարարի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղնախարար Արթուր Խաչատրյանը:
Նա նաև անդրադարձավ տույժերի համաներում անելու հնարավորությանը: «Մշտադիտարկել ենք մի քանի հնարավորություններ, որոնք թույլ կտան տույժերի համաներում անել եւ վարկային ռեգիստրում վարկային պատմությունը կարողանանք սրբագրել, որպեսզի վարկեր վերցնելու համար խնդիրներ չլինեն», – հավելեց նա: