Մխիթար Հայրապետյանը կփակի՞ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնած ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը մտադիր է փակել նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնած երկու խոշոր ծրագրերից առնվազն մեկը: Վերջին օրերին նախարարն ուսումնասիրել է, թե որքան բյուջե է տրամադրվել նախկինում «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին: Եվ պարզվել է, որ դրանց համար նախարարության բյուջեից բավական մեծ գումար է ծախսվում: Այժմ այս ծրագրերից մեկը նախատեսվում է փակել:

Հիշեցնենք, որ նախարարի որոշմամբ դադարել է նաեւ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակությունը: Եթե անկեղծ՝ ապա նոր նախարարի նման որոշումը միանգամայն տեղին է. ի վերջո, այս նախարարության իրականացրած ծրագրերը շատ հաճախ եղել են ընդամենը ատկատների հիանալի միջոց: Միաժամանակ, նախորդ տարիներին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել այս նախարարությունում ու պարզել, որ հրատարակված տարեգրքերը չեն իրացվել, այլ կապոցներով մնացել են նախարարության պահեստներում, ասել է, թե տեղի են ունեցել աննպատակային ծախսեր, բյուջեի գումարները պարզապես մսխվել են:




Լրահոս