ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմակարդակ վիճակ է. նկարիչները պահանջում են իրենց միության նախագահի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մի խումբ նկարիչներ հավաքվել էին Հայաստանի նկարիչների միության շենքում` քննարկելու միությունում առկա խնդիրները: Ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց նկարիչներն այս պահին անհրաժեշտ են համարում միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

Նրանց կարծիքով` առկա մի շարք խնդիրների պատճառը հենց միության ղեկավարն է: Նրանք պնդում են, որ Աղամյանը խախտել է առկա կանոնադրությունը, ըստ որի` երկու անգամից ավելի իրավունք չուներ պաշտոնավարել եւ այժմ երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է այդ աթոռը: Նկարիչները ստորագրահավաք են կազմակերպել` Կարեն Աղամյանին անվստահություն հայտնելու համար: «Անմակարդակ վիճակ է»,-միության վերաբերյալ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կանադահայ արվեստագետ Գեւորգ Ջորջ Քասաբյանը:

Նշենք, որ Աղամյանն այժմ գործուղման մեջ է: Միության անդամները մտադիր են սպասել նրա վերադարձին եւ եւս մեկ քննարկում անցկացնել հունիսի 22-ին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս