Բայց վախենալու ի՞նչ ունեմ. Հայկ Հարությունյանին հարցրեք. քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալը՝ մարտի 1-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն էր, իսկ ահա մարտի 1-ին` լուսադեմին, ոստիկանության քրեական հետախուզությունը մտել էր Ազատության հրապարակ իբր ստուգումներ անցկացնելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովհաննես Թամամյանի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մտավախություն չունի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր բացահայտուներ կլինեն, եւ նա խնդիրների առաջ կկանգնի:

-Ոչ մի բանից չե՞ք վախենում, որ հետագայում Ձեր դեմ որեւէ բան կիրականցվի:

-Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն :

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս