Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր իշխանությունները լրջորեն դիտարկում են ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանի թեկնածությունը: Այս եզրահանգմանն են եկել վերջիններս՝ կարևորելով այն, որ այդ կառույցում գտել են մեկին, որն ամենակարևորն է՝ աղմկահարույց անցյալ չունի, միևնույն ժամանակ, ընդունված է կոլեկտիվի կողմից: Թե վերջնական ինչպիսի որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս