Սերժ Սարգսյանը խնդրում է զինակիցներին համերաշխ լինել, նեղացածներին՝ հաշտվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ի վերջին հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել-հորդորել է զինակիցներին հիմա առավել, քան երբեւէ, համերաշխ լինել, նեղացածներին կոչ է արել հաշտվել։ ՀՀԿ-ական մեր աղբյուրը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հավաքները հոգեբանական թերապիայի սեանսներ են հիշեցնում․ ամեն անգամ առաջնորդն իրենց հորդորում է համբերատար լինել ու սպասել նոր իշխանությունների տապալմանը։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես պահեն իրենց, ինչ ասեն, ինչ անեն։ Սակայն, ի հեճուկս  Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսների, ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են․ երեկ կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխներից Աշոտ Արսենյանը, ով տարիներ շարունակ կազմակերպում էր «նախագահի» հանգիստը՝ իր վրա վերցնելով դրա հետ կապված հսկայական ծախսերը եւ ուղեկցելով նրան։ Երեկ նա մի ծիծաղելի հայտարարություն էր տարածել՝ ՀՀԿ-ից իր դուրս գալը բացատրելով Ամուլսարի հետ կապված բողոքի ակցիաներով եւ բողոքողներին համոզելու, հանգստացնելու իր «առաքելությամբ», որպեսզի «սաբոտաժը դադարեցնելու մասին» վարչապետի կոչն իրականություն դարձնի։ Առաջիկայում ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որտեղ կորոշեն կուսակցության առաջին փոխնախագահի հարցը։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, կփոխարինի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս