Եվրամիությունը վեց ամիս ժամկետով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց վերջնաժամկետը լրանում է հուլիսի վերջին:
«2018 թվականի հուլիսի 5-ին Խորհուրդը մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների դեմ»,- նշվում է Խորհրդի հայտարարության մեջ: