Կառավարության վերջին նիստին Կամո Արեյանը ներկա չէր. հրավիրելու անհրաժեշտություն չի եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստին ներկա չէր Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, թեեւ նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի արձանի բացմանը նա ակտիվորեն շփվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյո՞ք այսքանից հետո Արեյանը բոյկոտել է կառավարության նիստերը, թե ոչ: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն այս առթիվ նշեց. «Նոր սահմանադրությամբ եթե քաղաքին վերաբերող հարցեր կան, քաղաքապետը կամ պաշտոնակատարը հրավիրվում են, եթե ոչ` ոչ»: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Կա կառավարության նիստի մասնակիցների հստակ ցանկ: Իսկ քաղաքապետը կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվում են նիստին` ըստ անհրաժեշտության»,-ասաց վարչապետի խոսնակը: Ստացվում է, կառավարության վերջին նիստին Արեյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար էլ նրան չեն հրավիրել: Ամեն դեպքում, կատարվածը խորհրդանշական էր:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 




Լրահոս