Թավշյա հեղափոխությունից ոգեւորված կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով, նաեւ ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորները պետք է փոխվեն, քանի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա այս շաբաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների հետ:
Ըստ մեզ հասած լուրերի` շաբաթ օրը նա փորձելու է նաեւ բարձրացնել ռեկտորների փոփոխության հարցը: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` ինքը ներկայիս պետական բուհերի ռեկտորներին փոխարինող թեկնածուներ ունի, հիմնականում երիտասարդներ: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ տեղեկությունները սուտ են ու կեղծիք: