Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում բանավեճի բռնվեցին ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը եւ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Բագրատյանը հակադարձեց Հարությունյանի դիտարկմանը, թե սխալ կարծիք ունեն ժողովրդի իրավագիտակցության մասին: «Մենք չունենք նման կարծիք: Ովքեր ունեցել են՝ չարաչար պատժվել են դրա համար»,-ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավորը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: