Սոցիալական պայթյունի կանխարգելմանն ուղղված կառավարության հուսահատ ջանքերից մեկը` առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճի դեպքում պետության միջամտությունը նախատեսող օրենքի նախագիծը, տնտեսագիտական բոլոր շրջանակների համար անընդունելի է համարվում: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը պատրաստ է բերել առնվազն 7 պատճառ , որոնք ցույց կտան, թե ինչու այդ բավականին կոպիտ գործիքը Հայաստանում չի կարող աշխատել: Առաջինը, որ պետական ապարատի կոռումպացվածության պայմաններում արդյունավետ վճիռներ չեն կարող կայացվել, երկրորդ` մի բան է գինն իրացման կետում, մեկ այլ բան` իրականը. Հայաստանը մի երկիր է, որի ապրանքների գինը որոշվում է սահմանի վրա: «Հիմա, եթե մի խանութում գինը բարձրացավ, ի՞նչ պիտի անեն` այդ խանութում արգելեն, մյուսում թողնե՞ն»,-հարցրեց տնտեսագետը:
ԿՈՊԻՏ ԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ