Բավարիան Կոմանին փոխարինող չի գնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում տրանսֆերային շուկայում ակտիվություն ցուցաբերել՝ չնայած թիմում առկա կադրային խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է «Sport Bild»-ը:

Գերմանիայի առաջնության առաջին տուրի՝ «Հոֆենհայմի» հետ խաղում (3:1) մյունխենյան թիմի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը վնասվածք է ստացել և փոխարինվել:

Ավելի ուշ Կոմանը ենթարկվել է ձախ ոտնաթաթի վիրահատության: Բժիշկները տեղեկացրել են, որ 22-ամյա ֆուտբոլիստը կկարողանա շարք վերադառնալ միայն երեք ամիս անց: Չնայած ֆուտբոլիստի տևական բացակայությանը՝ «Բավարիան» չի պատրաստվում փոխարինող փնտրել: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը.

«Մենք չենք պատրաստվում ոչինչ անել, մեզ 3 ամսով ֆուտբոլիստ պետք չէ»,-ասել է Հյոնեսը: Բավարիան Կոմանին փոխարինող չի գնի




Լրահոս