Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է
ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների
ներկրումը։
Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային
ճանապարհով։
Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի
բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։
Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների
սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական
երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր
փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում
ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն