Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքների, մասնավորապես՝ ընտրակաշառքի, քրեականացումը և դրանց համար համարժեք պատժի նախատեսումը, ինչպես նաև մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունն արարքի հանրային վտանգավորությանը, այլև առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները:
Մանրամասները` տեսանյութում