«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործովքննություն են տանում մեկ վարկածի շուրջ, թե ինչ կապ կարող է ունենալ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը հայտնի է «յուվեցի Կարո» անունով, այս միջադեպի հետ: Պարզվում է՝ պատմությունը բավականին խորն է, որից տեղյակ է եղել անգամ Սերժ Սարգսյանը:
Ինչպես եղավ դեպքը
Հիշեցնենք, որօգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին: Մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել են Վրաստանում: Այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանում հայտնաբերված անձը երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահ: Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ինչեւէ, գործով հարցաքննվել էին հայր եւ որդի Մկրտումյանները: Ըստ«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` հայր եւ որդի ցուցմունք են տվել` պատմելով, թե ինչպես է տեղիունեցել ամեն ինչ: Մասնավորապես,ինչպես են տեսախցիկներով տեսել, որ տան ուղղությամբ կոնկրետ մարդիկ են գալիս, որիցհետո դուրս են եկել բակ եւ սկսել են դիմադրել ներխուժած անձանց: Ավելին` նրանք հայտնել են, որ ավազակային հարձակում իրականացրած անձինք իրենցորեւէ պահանջ չեն ներկայացրել: Իրավապահները հետաքրքրվել են, թե ինչ կասկածներ ունեն ավազակային հարձակման մասով, նրանք ցուցմունք են տվել` նշելով, որորեւէ կասկած չունենորեւէ մեկի նկատմամբ, եւ կատարվածը ոչ պրոֆեսիոնալ անձանց քայլ է եղել: Մեզ հայտնի դարձավ, որերբ իրավապահները նրանց հարցրել են, թե ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահ է եղել, կարող էնրանց հետ խնդիր են ունեցել, ի պատասխան` Արման Մկրտումյանը հայտնել է, որչի հավատում այդ տեղեկություններին, եւ նման բան չի կարող լինել:
Մեկ վարկածի շուրջ
Ութեեւտուժողներըորեւէ մեկի նկատմամբ կասկած չունեն,«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգն այս օրերինքննում է մեկ վարկած: Ուսումնասիրելով ավազակային հարձակման վարկածները`չենբացառել, որ այս դեպքը կապ ունենա ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի եւ ԱԺ նախկին պատգամավորի շուրջ տեւական ժամանակ հասունացած դատական թնջուկիհետ: Իսկի՞նչ դատական վեճիմասին է խոսքը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններիհամաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցելեւչի ցանկացել կատարել բանկի հետիր պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում, բանկի եւ նախկին պատգամավորի միջեւդատական վեճըհասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցովիր եւ բանկի միջեւ առաջացած անհաշտությունը իրօգտինլուծել, սակայն մերժում է ստացել: Դրանիցհետո Կարո Կարապետյանը դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը զարմացել է Արդյունքում,Սերժ Սարգսյանը իրմոտ է կանչել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին`հորդորելով օգնել պատգամավորին: Սակայն Արման Մկրտումյանը ներկայացրել է իրավիճակը` հայտնելով, որ բանկը քաղաքացու հետունի պայմանագիր եւ այս դեպքում ընդդեմ բանկի որոշում կայացնել նշանակում է ակնհայտ ապօրինության դիմել: Սերժ Սարգսյանը,լսելով այս մասին, Արման Մկրտումնյանին ասել է, որիրեն այլ կերպ է մատուցվել հարցը ու շատ զարմացած է: Վերջնարդյունքում նախկին վարչապետը դատարանի նախագահին ասել է, որպետք է վարվել այնպես, ինչպեսօրենքն է թելադրում: Եվ հիմա իրավապահ համակարգը, ունենալով այսինֆորմացիան, քննում են այս վարկածը հասկանալու համար, թեայս պատմությունը ինչ կապ կարողէ ունենալ Արման Մկրտումյանի տան նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետ: Ավելին` իրավապահները մյուս անձանց գործունեության մասով եւս հետաքննություն են կատարել եւ Արման Մկրտումյանի ընտանիքի եւ ավազակային հարձակում իրականացրած անձանց միջեւ կապ չեն գտել, միակ կապը թիկնապահն ու նախկին պատգամավորն են: Գործը կգնա ՀՔԾ Նկատենք, որ կալանավորված անձանցից մեկը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, ուստիչի բացառվում, որ գործը ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որավազակային հարաձակում գործած անձինք նախկինում պաշտոնատար անձանց մոտ աշխատել են որպես թիկնապահ: Օրինակ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահն է եղել, իսկ42-ամյա Հովհաննես Ռիժենկոն տարիներ առաջ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետինախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի թիկնապահ է եղել:
Նախկին պատգամավորը իրավիճակի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանիհետ հասկանալու համար, թե նա ինչ առնչություն ունի այս պատմության հետ, ինչին ի պատասխպան` նախկին պատգամավորն ասաց.«նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիսէ հետըշփումչունեմուչգիտեմինչի համար է նա դա կատարել»: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ նախաքննությունը իրականացնող մարմինը մեկ վարկած է քննում, որ նա նախկինում բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ այդ խնդիրը իրօգտինլուծելու համար դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին, սակայն ստացել է մերժում, Կարո Կարապետյանը պատասխանեց.«Ես Արման Մկրտումյանի հետմոտիկ հարաբերության մեջ եմ եղել, եւ ժամանակը ցույց կտա`ովով է,ինչինչ է, այնպես որ, ով կապում է իմ անունը այդ ամենի հետ, լավ բան չի անում, իմ անունը ոչ մի բանի հետ չկապեք, ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի»:
Քնար Մանուկյան