Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին:

Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ժամկետ ունի` այս գործը քննելու համար:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը ժամկետի վերջին օրերին անդրադառնա այս գործին` որոշում կայացնելով այն վարույթ ընդունելու մասին: Չի բացառվում նաեւ՝ այս գործը ոչ թե վարույթ ընդունվի, այլ ուղարկվի ՍԴ, քանի որ առնչվում է նախագահի՝ Սահմանադրությամբ անձեռնմխելիության դրույթին:

Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս