Ձրիակերների բանակը. oրենսդրական անգործության խորհրդարանական նրբերանգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունից հետո, խորհրդարանի նիստերը սկսեցին մեկնարկել երեքշաբթի, իսկ օրակարգերն էլ այնքան հագեցած չէին, ինչպես նախկինում էր: Եվ այս հանգամանքով պայմանավորված էլ շատ էին լինում դեպքեր, երբ լիագումար նիստերը տեւում էին մեկ օր, լավագույն դեպքում մեկ ու կես: Այս խնդիրը խորացել է հատկապես Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց եւ կառավարություն ձեւավորելուց հետո:
Այս շրջանում դժվար է հիշել մի դեպք, երբ նիստերը մի քանի օր տեւած լինեն. պատահում է նաեւ այնպես, որ նույնիսկ կես օր է տեւում: Ընդգծենք, որ խոսքը հերթական, այլ ոչ թե արտահերթ նիստերի մասին է, քանի որ վերջիններս կարող են հրավիրվել անգամ մեկ հարցի համար: Սակայն ընդունված է, որ հերթական նիստերի օրակարգը պետք է լինի լայն: Մինչդեռ, վերջին շրջանում ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում:

Հոդվածն ամբողջությամբ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս