ՀՀԿ-ական պատգամավորները «բեխաբար» են իրարից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներն էնքան «բեխաբար» են իրարից, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ առանձին-առանձին, նույնաբովանդակ 2 նախագիծ են ներկայացրել։ Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը․ գործող օրենքով նրա անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը, վերջինս պաշտոնն ստանձնելուն պես նրան զրկել էր թիկնազորից։

Իրենց հերթին Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանը եւս նույնանման նախագիծ են ներկայացրել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովից տեղեկացրին՝ քանի որ ժամանակային առումով Հակոբյանի նախագիծն ավելի վաղ է ներկայացվել, ԱԺ կներկայացվի նրա նախագիծը․ մնում է մինչեւ ԱԺ լուծարումն ընդունվի։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս