ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորատուսցի Արայի արձակած կրակոցներից հետո իրավապահները պատերը քանդել են. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում հնչած կրակոցների պատճառով իրավապահները քանդել են ակումբի պատերը, որպեսզի պատերի միջից հանեն կրակված պարկուճները: Սակայն դեռ չեն կարողանում գտնել այն զենքը, որով ակումբում կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը իր առավելությունն ընդգծելու համար:

Ու թեեւ որեւէ մեկը չի տուժել այդ կրակոցներից, այնուամենայնիվ մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ օրը ակումբում Արա Բանդուրյանի հետ են եղել մոտ 10 այլ երիտասարդներ, որոնք «փախած են»: Նշենք, որ Արա Բանդուրյանը քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ նորատուսցի Ալիկի եղբայրն է, որը այժմ գտնվում է կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքը ընտրվի խափանման միջոց, ինչի արդյունքում երեկոյան` 23:00-ի սահմաններում, դատարանը որոշեց նրան կալանավորել:




Լրահոս