ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևը մնում է սև, սպիտակը` սպիտակ. Սուրեն Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գալիք նախընտրական քարոզարշավի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ:

-Պարո՛ն Պապիկյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակները:

-Կազմվել են կուսակցությունների քաղաքական մարմինների որոշմամբ: Իհարկե, կորիզը հեղափոխությանը մասնակցած քաղաքական կուսակցութունն է, տարբեր նախաձեռնությունների նաեւ քաղացիական ակտիվիստները, ինչպես նաեւ այն մասնագետները, որոնցմենք ներառել ենք, որպեսզի խորհրդարանական գործունեությանը իրենց նպաստը բերեն:

-«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը դաշինք է կազմել «Առաքելություն» կուսակցության հետ, սակայն «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ընդամենը 5 հոգի է այդ կուսակցությունից: Ինչո՞ւ:

-Հատուկ որեւէ խնդիր չկա: «Առաքելության» մեր գործընկերները նաեւ Երեւանի ավանագու ցուցակում են եղել, ներկայացված են Երեւանի կառավարման համակարգում: Օրինակ, քաղաքապետի առաջին տեղակալը այդ կուսակցությունից է: Այսինքն` երկու կուսակցությունների փոխըմբռնման արդյունքում ունենք նման պատկեր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս