Սև ուրբաթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Միայն 3 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Ակցիան գործում է Երևանի՝ Ամիրյան 3, Հյուսիսային պողոտա 6/14, Բագրատունյաց 14/67, Գայի պողոտա 10/6, ինչպես նաև Կապանի՝ Շահումյան 11/38, Գյումրիի՝ Գորկու 50/4, և Աշտարակի՝ Նորայր Սիսակյան 41 հասցեներում գործող սպասարկման կենտրոններում:
Սմարթֆոնները կարելի է գնել և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով:
Առաջարկի շրջանակում ներկայացված սմարթֆոնների* թիվը սահմանափակ է:
Ակցիան գործում է 2018թ. նոյեմբերի 23-ից 25-ը (ներառյալ):
*Երաշխիքային սպասարկում՝ 4 շաբաթ