Դավիթ Շահնազարյանն ԱԱԾ-ի կողմից հրավիրվելը քաղաքական հետապնդում է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ  երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ երեկոյան 21:45 սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ սպա և հարցրեց՝ երբ տանը կլինեմ, որովհետև շտապ բան ուներ ինձ հանձնելու, ասացի՝ առավոտյան: Քիչ անց մոտեցան երկու երիտասարդներ, ցույց տվեցին վկայականները և ինձ տվեցին մի թուղթ, որը վերցրի, գրված էր, որ ինձ առավոտյան 10:00-ին հրավիրում են ԱԱԾ: Ես ասացի, որ 10:00-ին զբաղված եմ, ինձ հարմար է ժամը 13:00-ին: Պատրաստվում էի այսօր գնալ ԱԱԾ, անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հրապարակեց այս ամենը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի նշեց` ինքը որոշել էր գնալ ԱԱԾ: «Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Ես կոչ եմ անում քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետև Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին: Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք: Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել», – նշեց նա:




Լրահոս