Ճամբարակի 20/22 ընտրատեղամասում քիչ առաջ միջադեպ է գրանցվել: Մի քաղաքացի, ով եկել էր ընտրության, ցանկանում էր միանգամից երկու քաղաքացու օգներ եւ ուղեկցել: Սակայն հանձնաժողովի անդամներից մեկը բարձրաձայնեց, որ նա չի կարող երկուսին էլ միանգամից օգնել և առաջարկեց, որ մյուսին մեկ ուրիշն օգնի:
Այս հանգամանքը դուր չեկավ դիտորդներից մեկին և լեզվակռիվ սկսվեց նրա ու հանձնաժողովի անդամի միջև: «Դու գնա ճաշդ եփի», – նշեց դիտորդը` դիմելով հանձնաժողովի անդամին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: