Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով և փորձում են հասնել գազի սակագնի նվազման. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Քննարկումների հիմնական թեման լինելու է գազի սակագինը: Նշենք, որ 2013 թ.-ից հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի:

Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, եւ մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումը գազի սակագնի վերաբերյալ ինչպիսին է, պատասխանել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Բելառուսի հետ. «Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, եւ այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով եւ փորձում են հասնել գազի սակագնի նվազման»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս