Բերդում մոր և որդու սպանության գործով հարուցվեց քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ArmLur.am-ին հայտնեց, որ Բերդում տեղի ունեցած միջադեպով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրեսնգրքի 104 հոդվածի 2-րդ մասի  առաջին կետի հատկանիշներով` սպանություն:

Կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում այսօր կեսօրին հայտնաբերվել է երկու քաղաքացու դի, նրանք մայր ու որդի են: Արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարևանները և դիմել իրավապահներին:




Լրահոս