Ավետիք Էլոյանի պաշտոնանկության պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը: Ընդ որում, Էլոյանը հայտարարել է, թե ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնանկության պատճառը եղել է Ամանորն արտերկրում նշելը, քանի որ իշխանությունը ներքին որոշում էր կայացրել ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում. անգամ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենց նախապես գնված տոմսերը հետ են վերադարձրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էլոյանը Ամանորին եղել է ԱՄՆ-ում ընտանիքի հետ եւ, ընդհանրապես, նա 2018թ ամռանը ԱՄՆ-ից Հայաստան էր տեղափոխվել Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկի պատճառով: Կառավարության այս որոշումը անակնկալ է եղել ՀՀ Ճարատարապետների պալատի անդամների համար, եւ պալատի անդամները խիստ մտահոգվել են այն բանից, որ Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկվել պալատի հետ»:

Ամբողջական հոոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս