Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում. ուշագրավ իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտման քննությունը շարունակում է լայն թափով ծավալվել: Գործընթացը բավականին հետաքրքիր փուլ է թեւակոխել, քանի որ Հայաստանի երեք նախագահներին տարբեր կարգավիճակներով հրավիրել են հարցաքննության:

Ուշագրավն այն է, որ իրավական կարգավիճակի առումով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով, մինչդեռ Տեր-Պետրոսյանը եղել է ընդամենը հանրահավաքների կազմակերպիչ, որոնք ինչ որ փուլից հետո վերաճեցին ինքնաբուխ գործողությունների, իսկ Սերժ Սարգսյանը կոնկրետ դերակատարություն է ունեցել այս ողջ գործողություններում: Ի վերջո, ակնհայտ է, որ արյունալի բախումները, զոհերը, որոնք ունեցանք, արվում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության:

Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել մարտի 1-ի գործով եւս մեկ կարեւոր դրվագ. մինչ իշխանափոխությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի զոհերի բացահատումը րոպեների հարց է, եթե լինի քաղաքական կամք, սակայն մի քանի օր առաջ եթերում իրավաբանորեն խոստովանեց, որ զոհերի գործերի բացահայտման հարցը շատ բարդ է եւ գրեթե անհնարին: Ինչո՞ւ, քանի որ այս տարիների ընթացքում փաստերը այլ կերպ են ներկայացվել, շատ փաստեր անհետացել են: Եւ դատելով իրավիճակից` տարվող քննությունը զոհերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քաղաքական ենթատեքստով:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս