Օպտիմալացման գործընթացը շարունակվում է. զգալի թվով քաղաքացիներ կդառնան գործազուրկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կմիանա «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալությանը»: Պատճառը պետական բյուջեից տրամադրվող գումարի տնտեսումն է:

Ըստ պետական գույքի կառավարման կոմիտեի` երկու կազմակերպություններն էլ միեւնույն գործառույթն են իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս միացման արդյունքում հաջորդ տարի կտնտեսվի 30 մլն 837 հազար 500 դրամ գումար: Բնականաբար, այս օպտիմալացման հետեւանքով զգալի թվով քաղաքացիներ կդառնան գործազուրկ:




Լրահոս