Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Aravot.am-ը նախարարի պարտականությունների կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Կոնստանտին Օրբելյանը:
Նա ասաց, որ պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո: Ի դեպ, այսօր կկայանա նաեւ Ազգային օպերային թատրոնում աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի եւ անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը, որի ժամանակ հնարավոր է իր ազատման պատճառներին անդրադառնա Կոնստանտին Օրբելյանը: