«Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություն կատարվեց․ այն կուղարկվի ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Սակայն արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան, որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ:

Խորհրդարանում այն կներկայացնի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:




Լրահոս