Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Այս մասին ասված է դեպքի առնչությամբ ոստիկանության տարծած հաղորդագրությունում:
«Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:
Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»: