ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր նախորդից վատ ժառանգություն է ստացել: Ըստ մեր զրուցակցի` իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ քաղաքացին այլեւս չլինի գնդակի դերում, այլ պետական մարմինը:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք հայտարարել էիք, որ կոմիտեում կոռուպցիոն սխեմաներ եք μացահայտել` նշելով, թե այն հիմնականում կապված է քաղաքապետարանի գործունեությանը, ինչո՞ւ անուններ, կոնկրետ տվյալներ չեն նշում այդ սխեմայի մասին: Խնդրում եմ` ավելի մանրամասն տեղեկություն տրամադրեք:
-Մեղավորներ կան, ու հընթացս այդ պրոցեսները շարունակվում են, այնպես չէ, որ ընթացք չկա, ու որեւէ μան տեղի չի
ունենում, μնականμար կան բաներ, որ վերականգնվում են, լուծումներ տրվում են խնդիրներին: Եթե մենք ասում ենք`
սխեմա է եղել, այնպես չէ, որ մենք գիտենք Պողոսյան Պողոսը, Պետրոսյան Պետրոսի հետ… այլ ընդհանուր տրամաբանությունն է այդպես: Հիմա, եթե քաղաքացուն հարցնում ես, եթե ուզում ես անել այսպիսի մի գործողություն, ինչ եք անում, ոչ ոք չգիտի, թե որտեղից է սկսվում քաղաքապետարանի լիազորությունը, որտեղ է սկսվում կադաստրինը:
Մանրամասները՝ տեսանյութում