Արդեն տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել էր, որ այս ամռանը կլքի ակումբը:
Նրա հաջորդ ամենայն հավանականությամբ կդառնա կատալոնական «Բարսելոնան»: The Telegraph-ը տեղեկացնում է, որ արդեն հուլիսի 1-ին կլինի պաշտոնական հայտարարությունը, իսկ տրանսֆերը կկազմի 120 մլն եվրո:
Հիշեցնենք, որ կապտանռնագույն ճամբար կարող է տեղափոխվել նաեւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը:
Էդմոն Մարտիրոսյան