Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ փորձել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի 24-25 տեղամասերի հատվածով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանպրիտ Սինգհինը, Ռանդիռ Սինգհ Սանդուինը, Նարինդեռ Սինգհինըեւ Ջուգրաջ Սինգհինը համաձայնության են եկել եւ որոշել են,խմբով 2018թ. նոյեմբերի 7-ին` ժամը 20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փշատավան գյուղի վարչական տարածքում տեղակայված, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի 24-25 տեղամասերի հատվածը հաղթահարելով, ինժեներատեխնիկական կառույցները շրջանցելով, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք:
Սակայն նրանց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ սահմանային էլեկտրաազդանշանային համալիրը միացել է, եւ նրանք սահմանապահների կողմից բռնվել են:
Հնդկաստանի 4 քաղաքացիները կալանավորված են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու համար:
Ք.Մ.