Երևան-Վանաձոր ճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորում․ հոսպիտալացվել են ամուսիններ երկու թոռների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Nissan Lafesta մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հսկայական քարերի բախվելով՝ հայտնվել ձորում:

Վարորդն ու 3 ուղևորներ, որոնցից երկուսը մանկահասակ երեխաներ են, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ վիրավորները վարորդի կինն ու թոռներն են:




Լրահոս